Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2023 թվականին նախատեսված է տրամադրել է 623 մլն 331 հազար 312 դրամ, որը 2022-ի համեմատ ավելի է մոտ 44 միլիոն դրամով: Այս մասին այսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ գրասենյակը երկու ծրագիր է իրականացնելու՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ:
«Քայլ դեպի տուն» միջոցառման վերաբերյալ նոր հայտի հաստատման պարագայում, ըստ Զարեհ Սինանյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի 2023 թվականի բյուջետային հայտի գումարը կկազմի 709 մլն 292 հազար 312 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ