Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ոլորտին 2023 թվականի բյուջեի նախագծով կհատկացվի 250,3 միլիարդ դրամ, որը 23 միլիարդ դրամով ավելի է 2022 թվականի բյուջեից: Այս մասին այսօր խորհրդարանում նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:
Ընդհանուր բյուջեից կրթության ոլորտին բաժին է ընկնում 77 տոկոս, գիտության՝ 12 տոկոս, մշակույթ՝ 7 տոկոս, սպորտին՝ 3 տոկոս, երիտասարդությանը՝ 1 տոկոս: 8 միլիարդ դրամով ավելացել են նաեւ կապիտալ ծախսերը՝ պայմանավորված սպորտի եւ կրթության ոլորտի ներդրումներով: Ընթացիկ ծախսերը 15 միլիարդ դրամով ավելին են 2022-ի համեմատ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ մանրամասնեց, որ եկող տարի նախարարությունը 20 ծրագիր է իրականացնելու: Կրթության ոլորտին հատկացված՝ անցած տարվա համեմատ ավելի 16 միլիարդ դրամը կուղղվի հանրակրթության ոլորտին: Կշարունակվի ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, լրավճարներ կհատկացվեն հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաների 8135 ուսուցիչների համար, 4 մլրդ դրամ կհատկացվի կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այո գումարները գոյատեւմա՞ն գումարներ են, թե՞ զարգացման, եղածը մի կերպ կարողանում ենք պահե՞լ, թե՞ զարգացնել, կա՞ն գնահատականներ․ հարցը նախարար Վահրամ Դումանյանին տվեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը: «Զարգացման համար է, զարգացումը կա, եւ մենք տեսնում ենք»,- հայտարարեց Վահրամ Դումանյանը՝ չմանրամասնելով, քանի որ տվյալները պաշտոնական բնույթ չեն կրում:
Թե ինչպե՞ս է կրթության ոլորտում զարգացումը դրսեւորվում՝ տեսանյութում՝ քիչ ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ