Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական գործոն այսօր գոյություն չունի»․ Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 07,2022 19:50

«Հանրահավաքները լավն են, լավը չեն, մի քիչ սուբյեկտիվ է։ Պետք է հարց դնենք՝ ի՞նչ խնդիր ենք դրել։ Քանի դեռ պարզ չէ, թե ինչ խնդիր ենք դնում, դժվար է հասկանալ՝ լուծվե՞ց այդ խնդիրը, թե՝ ոչ»,- հարցին՝ ի՞նչ սպասել հանրահավաքներից հետո, «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ պատասխանեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ կարևորն այս իրավիճակից դուրս գալու համար հայկական գործոնի ձևավորումն է։ Այս առիթով նա նկատեց․ «Հայկական գործոն այսօր գոյություն չունի թե′ բանակցային, թե′ տարածաշրջանի նոր ճարտարապետության ձևավորման հարցում, թե′ ներքին գործընթացներում։ Եթե չլիներ Վալդայի ելույթը, Հայաստանում և Արցախում չէր լինի հանրահավաք։ Թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ռեսուրսներն այստեղ են, որոշումներ կայացնողները տեղաբնակներն են, բայց էլի ոչ հայկական գործոնով է։ Ազդակներ կան դրսից»։

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կովկասյան ճարտարապետության մեջ բոլորը մրցակցում են՝ ռուսներն ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, ռուսները Իրանի հետ, Իրանն Ադրբեջանի հետ, բայց մենք չկան․ հայկական գործոն չկա։ Այնուհետև շարունակեց․ «Այն դեպքում պետության աստիճանն իջել է հայկական տարածքներ ձևակերպման մակարդակի, ու գործընթացները գնում են այդ տարածքի շուրջ, այդ դեպքում դու միշտ կորցնելու ես տարածքներ։ Սա կանգնեցնելու համար պետք է ուժեղանա հայկական գործոնը»։

Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը զբաղված չէ հայկական գործոնի ձևավորման գործով․ «ՀՀ իշխանությունը մեկ հոգին է՝ շատ նեղ շրջապատով, որը գիտի կես ճշմարտությունը։ Իննսուն տոկոսը գաղափար չունի՝ ինչ է կատարվում, տոտալ կազմաքանդում է պետական ինստիտուտների։ ՀՀ իշխանությունը կախված է մեկ հոգուց, որը կարող է որոշել՝ Մոսկվայո՞ւմ է այո ասում, թե՝ Բրյուսելում, Վաշինգտոնո՞ւմ, թե՝ Երևանում, ում է խաբելու, ում քցելու»։ Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ հայկական գործոնի ձևավորման ռեսուրսը ոչ իշխանական համակարգն է․ «Ունենք ընդդիմադիր ձևաչափեր, որոնք ձևավորվել են այլ իրողության մեջ։ Այդ ձևաչափերը կենսունակ չեն։ Այսօրվա ընդդիմությունը մոնումենտալ է, կորցրել է լայն հասարակության հետ կապը, իր ընտրազանգվածների հետ կապը։ Կենսունակ ընդդիմությունն իր շոշափուկներով հանրային բոլոր հատվածներում պիտի լինի, ունենա հետադարձ կապ։ Մինչդեռ հիմա դա չկա»։ Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ կամ գտնում ենք նոր ձևաչափ,  տրամաբանական զարգացման մեջ ենք մտնում, կամ մենք լինելու ենք անսպասելի վատ անակնկալների տարբերակում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930