Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին դեպքը չէ, երբ տարբեր պատճառներով ՊՆ-ի և ԱԱԾ-ի կողմից սահմանափակվում է լրագրողների աշխատանքը սահմանային հատվածներում

Նոյեմբեր 07,2022 18:46

 2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի հոկտեմբեր ամսին:

Եվ այսպես.

1․ Ամսվա ընթացքում արձանագրվել է լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման դեպք Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական ստորաբաժանման կողմից։

Այսպես՝ հոկտեմբերի 11-ին Sputnik Արմենիայի լրագրողը ԱԱԾ-ից պատասխան նամակ է ստացել, ըստ որի՝ ՀՀ Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության գոտու տեղամասերին հարող բնակավայրերում լուսաբանում իրականացնելը ոչ նպատակահարմար է, ուստի մերժել են այցի թույլտվությունը։ Պատճառը՝ տեղանքում իրականացվող ինժեներական աշխատանքներն են:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր պատճառներով Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակվում է որոշ լրագրողների աշխատանքը սահմանային հատվածներում, ինչի մասին «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ին հայտնում են տարբեր լրատվամիջոցների աշխատակիցները։

Նաեւ բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր պաշտոնյաներ, ներկայիս իշխանությունների մոտ կանգնած ԶԼՄ-ի ներկայացուցիչներ հայտնվում են սահմանային հատվածներում, տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում:

2․ Հոկտեմբերի 21-ին ArmDay.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ. պահանջում է 3 մլն դրամ: Թե ինչում է գործարարը մեղադրում Տաթև Այվազյանին, գրառումից պարզ չէ, միայն նշվում է, որ վերջինս պատրաստ է ցանկացած դատարանում պաշտպանել իր իրավունքները: «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն կհետևի ընթացքին

3․ Հոկտեմբեր ամսին լրագրողների նկատմամբ բռնության, սպառնալիքի, ֆիզիկական ուժի կիրառման սպառնալիքի, բռնության, մասնագիտական անհիմն որակավորման և անձնական վիրավորանքի դեպքեր չեն արձանագրվել:

«Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:

Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության: Պատրաստ ենք սիրով աջակցել: «Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպություն

«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930