Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյան․ «Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումը քաղաքային բոլոր  իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր է եղել»

Նոյեմբեր 07,2022 19:00

Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումը քաղաքային բոլոր  իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր է եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը՝  այլեւս հնարավոր չէ հանդուրժել այդ կեղտոտ, փնթի վիճակում գտնվող գետնանցումը։

Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ այդ գետնանցումում խնդիրը միայն արտաքին տեսքը չէ, անհրաժեշտ է ամրացման աշխատանքներ կատարել, հենասյուները, որոնց վրա ճանապարհը հիմնված է, պետք է ամրացնել․ «Մի քանի անգամ մրցույթ էինք հայտարարել, որպեսզի նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմեինք, կարողանայինք ամրացան աշխատանքներ իրականացնել։ Մրցույթները պարբերաբար չեն կայացել։ Նույնիսկ արխիվային փաստաթղթերում չկարողացանք նախագծման աշխատանքները գտնենք։ Այս պահին մշակել ենք մոտեցում, որ մրցույթ հայտարարենք, որպեսզի ներդրողը գա, այդ տարածքը տանք իրեն, սպասարկումն իրականացնի։ Այստեղ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնենք, քանի որ նախորդ վարձակալը նույնպես մրցույթով վերցրել էր ու ոչինչ չէր արել։ Հետո երկու տարի դատարաններով գնացինք, որպեսզի այդ վարձակալության պայմանագիրը լուծենք։  Հիմա խիստ պայմաններ են լինելու, այն ներդրողը, որ կուզենա ինչ-որ աշխատանքներ իրականացնել, պետք է բանկային երաշխիքներ ներկայացնի»։

Քաղաքապետն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում մրցույթը կհայտարարեն, բայց նախ պետք է նախագծման, ամրացման աշխատանքներ կատարվեն, հետո՝   արտաքին տեսքի։

2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ քաղաքապետը ներկայացրեց քաղաքապետարանին վերաբերող որոշ տվյալներ՝ նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 մլրդ 316 մլն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 մլրդ դրամի շրջանակներում, Երեւանի մետրոպոլիտենով ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 մլրդ 700 մլն դրամի շրջանակներում, Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝  նախատեսված է  3 մլրդ դրամ։

Ըստ քաղաքապետի, նախատեսված է 2 մլրդ դրամ  էներգախնայող միջոցառումների շրջանակում մանկապարտեզների վերանորոգման համար, որը ներառում է նաեւ  սեյսմիկ անվտանգությունը։ 9 մլրդ դրամ էլ նախատեսված է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը լուծելու համար։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930