«Մենք արժանի էինք առաջին խաղակեսից հետո առաջ անցնել, սակայն բաց թողած գոլից հետո կորցրինք մարզավիճակը: Բայց մենք «Ինտերն» ենք, մենք գիտենք ինչ անել եւ ինչպես արձագանքել: Կարծում եմ, որ մենք պարզապես ձգտում էինք փրկել խաղը, որ առաջ գնալով, հաճախ մոռանում էինք պաշտպանվել: Եվ այդ պատճառով պարտվեցինք: Այդուհանդերձ, վստահ եմ, որ մենք ավելի լավը կդառնանք: Մենք մրցաշրջանը վատ ենք սկսել, սակայն անհրաժեշտ հուն վերադառնալու ժամանակ դեռ կա: Մենք կաշխատենք հաղթել մինչեւ աշխարհի առաջնությունը մնացած երկու խաղերում»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերում է DAZN-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ