Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Սարգսյան․ «Աբովյան-Արամի խաչմերուկում տասը տարուց ավելի է՝ շենքը չի կառուցվում․ ինչքա՞ն պետք է այդպես մնա ու որոշում չկայացնենք»

Նոյեմբեր 07,2022 17:59

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը (կառուցապատողը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է), որի շինաշխատանքները դադարեցված էին, նորից թույլտվություն է ստացել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաստատեց այս լուրն ու ասաց՝ կառուցապատողը 290 մլն դրամի տուգանք է վճարել՝ խախտումների համար․«Եղել է նախագիծ, որի շրջանակներում առանց հաստատման աշխատանքներ է կատարել։ Իրենք նախագծից ավել աշխատանքներ են իրականացրել, որի համար մենք թույլտվություն չենք տվել։ Հիմա աշխատում են հաստատված նախագծի շրջանակներում։ Այդ նախագիծն անցել է տարբեր գերատեսչություններով, հետո հասել է քաղաքապետարան, ես էլ շինթույլտվություն եմ տվել։ Շենքը կառուցվելու է հետնամասում գտնվող մեկ այլ հյուրանոցի նիշի շրջանակներում, 72 նիշ է հաստատված»։

Քաղաքապետն ասաց, որ մայրաքաղաքում անավարտ բազմաթիվ շինարարություններ կան, որոնք խնդիր են․ «Երեւանի կենտրոնում կիսակառույցներ կան։ Օրինակ՝ Աբովյան-Արամի խաչմերուկում տասը տարուց ավելի է խնդիր կա իրացման հետ կապված, շենքը չի կառուցվում։ Ինչքա՞ն պետք է այդպես մնա ու որոշում չկայացնենք։ Պետք է օպտիմալ լուծումներ տանք, չի կարելի, որ քաղաքի կենտրոնում այդպես մնա։ Պետք է լուծում տանք, անցնենք առաջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930