Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվել, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի ազատված պաշտոնի համար ներկայումս բանակցություններ է վարում Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ: Մասնավորապես, լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ պայմանագիրը վերաստորագրելուց առաջ ռուս մասնագետը բանակցություններ է վարում ՀՖՖ-ի հետ:
ՌԻԱ Նովոստի-ին գրում է, որ հետաքրքրվել է լուրի իսկության մասին, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տվել են հետեւյալ պատասխանը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում է հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ փնտրտուքի փուլում եւ որեւէ մասնագետի հետ բանակցությունների գործընթաց չի մեկնաբանում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ