Լրահոս
Օրվա լրահոսը

««5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան Խաչատուր Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին»

Նոյեմբեր 07,2022 17:41

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցը թիրախավորելու վիրավորական հռետորաբանությունից և պահանջում՝ կեղծ տեղեկություններ չտարածել:

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը դիտավորությամբ խոչընդոտելով «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի մասնագիտական գործունեությունը, գոռգոռալով և անընդունելի հռետորաբանությամբ նույնիսկ թույլ չի տվել լրագրողին ավարտել հերթական հարցը: Էթիկայի կանոնների խախտմամբ և տղամարդուն ոչ հարիր վարքագծով իրեն թույլ է տվել նաև վիրավորական արտահայտություններ լրագրողի և լրատվամիջոցի հասցեին և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդումներ արել հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին:

Չնայած հեռուստաընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունը մշտապես եղել է թափանցիկ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ «5-րդ ալիքի» հիմնադիր «Շարկ» ՍՊԸ-ի սեփականատերը գործարար Արմեն Թավադյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում դեռևս 2000-ականների սկզբից: Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է նրա միջոցների և գովազդային մուտքերի հաշվին:

«5-րդ ալիքի» փաստաբանները իրավական ընթացք կտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խ. Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնության տարրեր պարունակող հայտարարություններին:

Իսկ մինչ այդ, պատգամավորի անընդունելի վարքագծի վրա ենք հրավիրում լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը:

«5-րդ ալիք» հեռուստաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930