Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակիչներին պատկանող անասունները հափշտակվել են ադրբեջանական զինուժի կողմից, միայն Խնձորեսկից ու Գորիսից հափշտակվել են 5000-ից ավելի». Արմեն Խաչատրյան

Նոյեմբեր 07,2022 17:30

Այսօր 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Տարածքային կառավարման եւ ենթակառւցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց. «Ադրբեջանական վերջին հարձակումից հետո՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչներին պատկանող անասունները հափշտակվել են ադրբեջանական զինուժի կողմից ու միայն Խնձորեսկի ու Գորիսի հափշտակված անասունների քանակը հասնում է 5000-ից ավելի: Կառավարությանը հարց եմ բարձրացրել, պատասխանել են, որ հատկացրել են 50 մլն դրամ՝ այդ ծախսերը հոգալու համար: Դա քիչ գումար է, ի՞նչ կարող ենք անել, որ կարողանանք այս մարդկանց կրած վնասները փոխհատուցել»:

Գնել Սանոսյան

Սանոսյանը պատասխանեց, որ իսկապես նման խնդիր կա. «Գումար հատկացվել է ոչ միայն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին, այլ նաեւ Գեղարքունիքին, ընդ որում, պայմանական ոչ թե 50-ական մլն դրամ են հատկացրել, այլ եթե կարիք կա, կառավարությունը պարտավորություն է վերցրել ավելացնելու»:

ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասաց, որ լավ է՝ Երեւանի բյուջեն ավելացրել են 28%-ով, բայց Գյումրիի դոտացիան պակասել է մոտ 208 մլն դրամով, ինչո՞ւ է այդքան պակասել, մանավանդ, որ աշխատավարձերը ցածր են այնտեղ, իսկ այդ գումարը ուղղվելու է նաեւ աշխատավարձերին:

Սանոսյանը պատասխանեց, որ միայն Գյումրիի դոտացիան չի պակասել. «Պակասել են 2016-2017-ին խոշորացված համայնքների դոտացիաները եւ ավելացել են վերջին ընտրություններով նոր խոշորացված համայնքներինը: Ինձնից, ձեզնից որեւէ բան կախված չէ, ուղղակի մեր ՏԻՄ գործընկերները պետք է իրենց բյուջեն այլ կերպ պլանավորեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930