Երեւանի քաղաքապետարանը գրավոր որոշ դիտարկումներ է ներկայացրել պետական վերահսկողական ծառայությանը՝ քաղաքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումների վերաբերյալ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին քննարկումների փուլում են․ «Միգուցե իրավական շատ ակտեր կան, որոնց շրջանակներում տարակարծության հնարավորություն է տալիս կամ այլ մեկնաբանություններ են եղել։ Կարծում եմ՝ ընթացքում պարզ կլինի, կհասկանան, որպես այդպիսին, միտումնավոր խախտումներ․․․»։
Հարցին՝ արդյոք իր պաշտոնավարման ժամանակաշրջանին կամ ինչպես ասում են՝ ձեր տներին հասե՞լ են, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց․ «Մեր տներին չգիտեմ՝ մոտեցե՞լ են, թե՝ չէ, բայց ընդհանուր ստուգումներ են իրականացրել։ Խնդիր չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ