Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը քննադատեց, որ գյուղատնտեսությունը միակ ճյուղն է, որտեղ անկում ունենք, Քերոբյանը ապացույցներ է բերում, թե կտրուկ աճել է, արդեն 2028-ի պլանին են հասնում

Նոյեմբեր 07,2022 15:59

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի հատկացումները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հարցրեց. «Պիտի փաստացի արձանագրենք, որ գյուղատնտեսությունը միակ ճյուղն է, որտեղ 9 ամսվա կտրվածքով չունենք աճ, ընդհակառակը՝ -0,7 անկում ունենք՝ չնայած կանխատեսել էինք, որ պետք է ունենայինք 4% ընդհանուր աճի մեջ նպաստում: Սա բացառություն է՝ բացասական իմաստով: Արդյունավետությունը բնորոշող որեւէ թիրախ չկա նախագծում ու դա թույլ չի տալիս արդյունավետ կառավարել ընթացքը, վերջնարդյունքում ունենում ենք բացասական մնացորդ»:

Քերոբյանը հակադարձեց. «Գյուղատնտեսությունը, մեր գնահատմամբ, Հայաստանում ոչ թե անկում է ապրել, այլ աճել է եւ դրա վերաբերյալ կան բազմաթիվ անուղղակի ապացույցներ, այդ թվում՝ գյուղմթերքի արտահանումը, որը այս տարի արդեն հասել է 2028-ի պլանին: Ներքին սպառման աճը նայեք եւ այլն, այսինքն, մենք անուղղակի չափանիշներով տեսնում ենք, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ գյուղատնտեսությունը կտրուկ աճել է, ոչ թե նվազել»:

Ըստ նախարարի, գյուղատնտեսության մեջ այսպես ասած կաղում է վիճակագրությունը. «Ինտենսիվ այգիները, խաղողագործությունը դրանք այնպիսի միջոցառում են, որ արդյունքը տալիս են 5-10 տարի հետո: Ու մինչեւ փաստացի արդյունքը չի ստացվում, մենք չենք կարողանում գնահատել: Օրինակ, ապահովագրությունը վերցնենք, եթե կհիշեք, 4-5 տարի առաջ ամեն կարկուտի հետեւից վազում էինք, հիմա քանի որ ապահովագրական համակարգը ներդրված է, կարելի է ասել, որ հիմա շատ քիչ ենք զբաղվում որեւէ բերքի փչացման հետ կապված հարցերով, որովհետեւ համակարգը դրած է: Գյուղացիներն իրենք պետք է հասկանան՝ գնո՞ւմ են իրենք այդ ռիսկին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930