«Խախտումներ արձանագրվել են, վերջին օրերին ակնհայտ երեւում են խախտումները, ամեն դեպքում դիտորդները իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ազդեցություն է թողել, հակառակորդի կողմից նվազեցվել են դեպի մեր ուղղությամբ կրակոցները», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ 8 դիտորդներն ունեն 1 շտաբ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Մարտունիում, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են դիտարկումներ. «Ամեն օր դիտարկումներ են անում, բացահայտումներ անում: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, որ արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»:
Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ տեղահանվածների զգալի մասը վերադարձել է մարզ, քչերը չեն վերադարձել. «Սոթք բնակավայրում ունենք 8 փլուզված բնակարան, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ եւ ապրել, բայց իրենց համար տներ ենք վարձել: Առաջիկայում դեռ կապրեն այնտեղ, մինչեւ կարողանանք վերականգնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ