Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր սկզբունքին՝ պաշտպան լինելու Արցախին, իր զորակցումն ու աջակից լինելու պատրաստակամություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելու պատասխանատու որոշման կապակցությամբ։ Արցախի համար ծանրագույն այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանի հանձնառությունը ստանձնելու Արցախի ներկայի կարգավորման և հայկական ապագայի երաշխավորման հայրենասիրական գործը հայության միասնական աջակցության կարիքն ունի։
Պատրաստ ենք մեր հնարավորությունների առավելագույնը ծառայեցնել համատեղ՝ հանուն Արցախի ինքնիշխան, անվտանգ և Ադրբեջանից անկախ հարատևման։ Համոզված ենք, որ հայկական սփյուռքից նման կարողունակ և ստեղծարար գործիչների գալուստն ու գործնական ծառայությունը Արցախին պետք է օրինակ դառնան սփյուռքի մեր մնացյալ հզոր ներուժի համար։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահություն