Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «2023-ի ընթացքում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը 70%-ով լուծված կլինի»

Նոյեմբեր 07,2022 15:26

2023 թվականի ընթացքում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը 70%-ով լուծված կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Երեւանի քաղաքապետարանը «Ման» ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագրեր է կնքել, մյուս տարի «Ման» 87 ավտոբուսները կլինեն Երեւանում։

«Հայտարարել էինք 165 ավտոբուսներ ձեռք բերելու մասին՝ «Ժոնգ տոնկ», որից 150 -ը պատրաստ է, չորս օրվա ընթացքում արդեն Չինաստանից կուղեւորվեն Հայաստան։ Մինչեւ դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երեւանում։ Նույն ավտոբուսներից 211-ը նախորդ տարի էինք ձեռք բերել»,-ասաց քաղաքապետը։

Նրա ներկայացմամբ՝ տրոլեյբուսներ ձեռքբերելու երկու մրցույթ է հայտարարվել, երկուսն էլ կայացել են, առաջին մրցույթով 15 տրոլեյբուս մեկ ամսում պատրաստ կլինի, համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ մյուս տարի դեկտեմբերին կլինեն Երեւանում,մյուս խմբաքանակը՝ 15-ը 2024-ի հունվարին կլինեն Երեւանում։

Սարգսյանի խոսքով՝ տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից է․ «Նաեւ պետք է երթեւեկության կազմակերպում իրականացվի։ Ակնկալում ենք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը, որի միջոցով բավական մեծ քանակությամբ ավտոբուսները էլեկտրոնային ձեւով պետք է կառավարվեին։ Մրցույթ ենք դրել, կարծում եմ՝ երկու-երեք ամսից դա էլ կունենանք։ Տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրով տարբեր չափերի ավտոբուսներ էին պետք, 12 մետրանոց ավտոբուսների հարցը «Ման»-երով եւ տրոլեյբուսներով լուծում ենք, մնում է 18 մետրանոցը, դրա համար էլ մրցույթ ենք հայտարարել, ներդրողին ասել ենք՝ ամեն մեկ կիլոմետրը վարելու համար այսքան գումար ենք տալիս, եկեք մրցակցեք»։

Քաղաքապետն ասաց՝ երբ հանրային տրանսպորտը սկսի նորմալ աշխատել, պետք է սեփական ավտոմեքենաների հարցը լուծել․ «Շատ դեպքերում կանգառներում, խաչմերուկներին մոտ տարբեր ավտոմեքենաներ են կանգնած, որոնք խոչընդոտում են հանրային տրանսպորտին։ Այս խնդիրը պետք է լուծվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930