Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ եղավ խնդիր, գնացին վերահաշվարկ արեցին». Սիմիդյանը՝ ՔՊ վարչության ընտրության ու վերահաշվարկի մասին

Նոյեմբեր 07,2022 15:18

ՔՊ-ի վարչության ներսում «պայթած» սկանդալի մասին ի՞նչ կասեք, ինչքան էլ ՔՊ-ականներն ասում են՝ շփոթմունք է եղել ու 30-40 ձայն սխալ են հաշվել, այդուհանդերձ, ՔՊ աշխատակազմի ղեկավարը երեկ հրաժարվել էր պաշտոնից. այսօր լրագրողների այս հարցի առնչությամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ արտառոց բան է եղել, ՔՊ-ում 4-րդ վարչության ընտրությունն էր ու ընտրություն էր դա իրականում; Կարող եմ ասել, որ որոշ հարցեր են եղել, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկի: Վերահաշվարկը տեղի է ունեցել, որի արդյունքները հրապարակվել են: Որ ասում են ժողովրդավարություն, ժողովրդավարությունը սրա մասին չի՞: Ժողովուրդ ջան, մեր ներսում ժողովրդավարության խնդիր չկա, եթե լիներ՝ վերահաշվարկ էլ չէր լինի»:

Հարցին՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ինչպե՞ս է, որ չի հայտնվել վարչության կազմում, դա որեւէ բան չի՞ ասում՝ Սիմիդյանը պատասխանեց. «Շրջակա միջավայրի նախարարն էլ չի հայտնվել: Ո՞ւ: Ինչի՞ մասին դա պետք է ասի»:

Դիտարկմանը, որ մարդիկ սկսում են կասկածել, որ համապետական ընտրություններն էլ են եղել կեղծված՝ Սիմիդյանը պատասխանեց, որ ՔՊ-ն միակն է, որ իր ներսում վարչությունը ընտրությամբ է լինում․ «Ես հաշվիչ հանձնաժողովի անդամ չեմ եղել, անհրաժեշտություն է առաջացել վերահաշվարկ անելու՝ արվել է: Մամուլում ձեւակերպումներ կան, թե կեղծվել են, ո՞րն է այստեղ կեղծիքը: Եթե ուզում եք՝ հիշեցնեմ՝ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ եղավ խնդիր, գնացին վերահաշվարկ արեցին, Բուշն ընտրվեց»:

Նա վստահեցրեց, որ ՔՊ-ում չկան պառակտումներ, ինչ վերաբերում է «ավինյանական», «պապիկյանական» թեւերի բաժանվելուն՝ Սիմիդյանն ասաց. «Ձեր խմբագրություններում էլ երկու հոգին իրար հետ ավելի մտերիմ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930