«Հատուկենտ կրակոցներ ունենք 90-ական թվականներից հետո: Լուրջ ոչինչ չկա: 2020-ից հետո մեր մոտ ոչինչ տեղի չի ունեցել, այդ հատուկենտ կրակոցներն են, որ միշտ էլ եղել են»,- այսօր հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ խոսում են Ղազախի շրջանի գյուղերը հանձնելու մասին, կարո՞ղ եք վստահեցնել, որ ոչ մի գյուղ չի հանձնվելու՝ Ղալումյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում: Հաջորդ անգամ այդ հարցն ինձ չտաք: Համենայնդեպս, այս պահին նման բան չի քննարկվում»:
Նա վստահեցրեց, որ Տավուշի մարզի հողերից մոտ 5000 հա գտնվում է ադրբեջանցիների տիրապետության տակ 90-ականներից. «Վերջին զարգացումների հետ կապված Տավուշի մարզում ոչինչ չի կատարվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ