Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի». Խաչատուր Սուքիասյանը սկսեց բղավել

Նոյեմբեր 07,2022 14:24

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ ու սկսեց բղավել, երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ կապելով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառելու գործողությունները «Սիլ պլազայի» շենքի պատմության հետ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Սուքիասյանն արձագանքեց. «Դուք 5-րդ ալիքից եք, չէ՞, դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը ձեր էս ալիքի սեփականատիրոջն է: Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով: Ձեզ հարց եմ տալիս՝ ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Դուք դրա իրավունքը չունեք լրատվություն կոչվելու, դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք էդ միլիարդները բերե՛ք: 400-500 բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է: Ինձ մյուս նախագահն է ասել՝ Սերժ Սարգսյանը: Ասել է՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ, մարդիկ առանց բնակարան են մնացել, ասում է՝ մենք ենք առել դա»:

Նա վստահեցրեց. «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն է, նրանց երեխաներինն է, բարեկամներինն է: ՀՀ-ում մոտավորապես 4-5 ապահովագրական կառույց կա, եթե որեւէ մեկի շահը չեք հետապնդում, գնացեք հանեք, թե ձեր սեփականատերը ինչքան է պետական մարմնի մեքենա կամ գույք ապահովագրել»:

Հիշեցրին՝ դուք էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Բաղրամյան 26-ինն էիք ապահովագրում՝ Սուքիասյանը արձագանքեց, որ քանակը պետք է նայեն:

Նորից խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Սուքիասյանն ասաց. «Մարդը ոչ մի տեղ չի աշխատել, ամբողջ կյանքը եղել է քաղաքական գործիչ, ասում եմ ՝ սա ի՞նչ է, ասում է՝ իրենն է, է՞ն ումն է՝ իրենն է: Բիզնեսը, որ սաղ կյանքը աշխատել է ու սրանց նմաններին էլ տարել վճարել է, մի օր էլ որոշել են, որ այսինչ գյուղից այսինչը պիտի գա ու այսինչով զբաղվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930