Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ». Սուքիասյանը՝ «Սիլ պլազայի» շենքի հարցով պարզաբանում է

Նոյեմբեր 07,2022 14:10

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց. «Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվել, որովհետեւ պետական մարմինները պետք է մինչեւ վերջ հասկանան՝ ինչ է կատարվել, որ կարողանան վերջնական արդյունքում, եթե պետությանը վնաս է հասցվել, եթե օրենքի կետ է խախտվել, որպեսզի օրենքը պաշտպանվի գործողություների արդյունքում:

Ո՞վ է ասել՝ ջրի գնով վաճառվել է այդ տարածքը: Գույքը այսպես է ձեռք բերվել՝ մեզ երկար ժամանակ համոզվել է, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք՝ ձեզ վերցրեք: Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետեւ հիմա դրա նպատակահարմարությունը չենք տեսնում: Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո: Մենք հասկանում էինք, որ եթե եկանք այն համաձայնության, որ պետք է շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու: Եվ այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին՝ 5 բնակարան ձեռք բերեցինք:

Լուսանկարը՝ «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Նախ, շենք չի եղել, իհարկե, ցանկացած քարի կարող ենք գույք ասել, բայց մի պատ է եղել՝ մոտավորապես 4 մետր բարձրության, 1.20 մ. բարձրացվել է այդ պատը: Այն Աբովյան փողոցում եղել է մոտ 10 մետր երկարությամբ, մոտ 8 մետր երկարությամբ էլ եղել է Արամի փողոցում: Այդ բակի բոլոր տները քանդվել են: 30 մետր տների ձեռքբերման արդյունքում է այդ հողատարածքը դարձել «Սիլ պլազա»: Մի պատ է եղել, մնացածը՝ չարչարանքով, տանջանքով, այդ տարիներին բարդ էր այդպիսի վարպետների գտնել: Սկզբնական շրջանում, այնտեղ մի կետ կա, որ պետք է այնտեղ լիներ պատկերասրահ, դա չի արդարացրել իրեն:

Հիմա ես երջանիկ եմ, որ դատախազությունը քննում է, որովհետեւ ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս: Հնարավոր է՝ թյուրիմացություն լինի, շփոթմունք, բայց ես օրենք չեմ խախտում: Ես գիտեմ մեր գործողությունները, գիտեմ ինչ ենք արել: Տրամաբանորեն: Հասկանում ենք, որ առաջարկվել է…«Սիլ պլազան», որը կառուցվել է մի քանի տարի, միլիոններ են ծախսվել տասնյակ, հարյուրավոր, մարդիկ դնում են նկարը, ասում են՝ այս շենքը այսինչները ձեռք են բերել 5000 դոլարով: Դա խայտառակություն է լրագրողական: Մի պատ է ձեռք բերվել, ի՞նչ կապ ունի «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցվել է: 5 մարդկանց տներ է ձեռք բերվել, 5-րդը ինչքան հիշում եմ, տոլով էր սարքված, բնակարան տվեցինք, մարդը երջանիկ էր»:

Թե ինչու պատկերասրահի համար հատկացված տարածքը չի դարձել պատկերասրահ, Խաչատուր Սուքիասյանը բացատրեց «շուկայական հարաբերություններով»:

Հարցին՝ այս հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ քննարկում ունեցե՞լ եք՝ նա պատասխանեց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չի»:

Նա վստահեցրեց, որ չի խոսել նաեւ Վահագն Խաչատուրյանի հետ: Նա ասաց, որ Խաչատուրյանը, երբ եղել է Երեւանի քաղաքապետ, նախկինում իրենց շատ վնասներ է տվել. «Մենք հարգել ենք իրեն, որովհետեւ իր մարդկային որակը բարձր է: Իհարկե, այդ ժամանակ մենք ունեինք հնարավորություններ, տարբեր լողավազաններում, այգիներում վերանորոգում արել ենք, բայց հարգելով Վահագ Խաչատուրյանի անձը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930