Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստան»-ը Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Նոյեմբեր 07,2022 12:54

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում ներառված է «Համայնքի ղեկավար ընտրելու» և «Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին» հարցերը։

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» դաշինքն ունի ավագանու 7 անդամ, իսկ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները՝ հավասար, յուրաքանչյուրը՝ ավագանու 4 անդամ։

Սա նշանակում է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կերպով ընտրել համայնքի ղեկավար, քանի որ չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը ավագանու առաջին նիստում, որպես Բյուրեղավան համայնքի ղեկավար, առաջադրելու է ընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Խորապես համոզված ենք, որ ի դեմս Արմեն Սարգսյանի՝ Բյուրեղավան համայնքը կունենա պատվախնդիր, մարդկային բարձր ու կամային հատկանիշներ, միաժամանակ՝ պրոֆեսիոնալ կարողություններ և հարուստ կենսափորձ ունեցող ղեկավար, որն իսկապես ունակ է աշխատել հանուն Բյուրեղավանի և բյուրեղավանցու։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը, առաջնորդվելով բացառապես ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ու ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐԻ շահերով, ակնկալում է, որ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի նորընտիր ավագանին ս․թ․ նոյեմբերի 10-ին ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ կընտրի համայնքի ղեկավար՝ դրսևորելով հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտի ձևավորման, հանուն Բյուրեղավանի արժանապատիվ զարգացման համար բացառիկ վարքագիծ։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և նրա գլխավորած ընտրական ցուցակին վստահություն տված ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի բոլոր բնակիչներին։

Մեկ անգամ ևս հպարտորեն արձանագրում ենք, որ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ նման ինտելեկտուալ, հավասարակշիռ, սրտացավ, պատասխանատու ու պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով միայն կարող ենք ոտքի կանգնեցնել ու շենացնել մեր երկիրը։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930