Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործարկվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խթանման տեղեկատվական օնլայն հարթակը

Նոյեմբեր 07,2022 13:04

Գործարկվել է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանման տեղեկատվական օնլայն հարթակը։

2022 թ. ՀՀ Կառավարությունը ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված միջոցառումը, որն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանմանը։ Այն գործատուները, որոնք կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ԲՈՈՒՄ), կարող են դիմել ԲՈՈՒՄ-ին վճարվող աշխատավարձի 20%-ից ընդհուպ մինչև 70% պետական սուբսիդավորմանը։

Գործարկված Talent.icarmenia.am առցանց հասանելի հարթակում կարելի է օնլայն գործիքի միջոցով ստուգել, արդյոք տվյալ մասնագետը համապատասխանում է սահմանված չափանիշներին, գտնել մանրամասն բացատրություն, թե ով կարող է դիմել պետական աջակցությանը, որքան է փոխհատուցման չափը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար և ինչպես դիմել և ուր ուղարկել լրացված դիմումը։

Մանրամասն նկարագրություն, աջակցության չափի սանդղակը և այլն տեղեկատվություն հասանելի են կից ուղարկված մամուլի հաղորդագրությունում։

Ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին և/կամ կազմակերպել հարցազրույցներ և հանդիպումներ պատասխանատու պաշտոնյաների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930