Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Բաքուն ամեն քայլի գնալու է, որպեսզի դրդի ռուսական կողմին` թույլ չտալ Վարդանյանին մնալ Արցախում․ Տաթեւ Հայրապետյան

Նոյեմբեր 07,2022 10:49

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական AZ.TV պետական հեռուստաընկերության մեկ ռեպորտաժի սկզբում անդրադառնում են Փաշինյանի դերին և նշում, թե «նա կատարում է այլ երկրների պատվերները»: «Հենց դրա համար է, որ Ալիևը իր ուղերձները ոչ թե Հայաստանին է հղում, այլ տարածաշրջանային երկրներին, ավելի ստույգ՝ Ռուսաստանին և Իրանին, ինչպես նաև Եվրոպային: Դադարեցրեք խաղերը և մի օգտագործեք Փաշինյանին: Կատարեք ձեր պարտավորությունները»:

Այնուհետև անցնում են Ռուբեն Վարդանյանի թեմային, որի մասին ադրբեջանական քարոզչամեքենան բազմաթիվ հրապարակումներ է արել: Հաղորդավարը նշում է. «Ռուբեն Վարդանյանի այցը ի՞նչ նպատակ ուներ, հարգելի ռուս գործընկերներ: Նախագահ Պուտինն ասել է, որ Վարդանյանի տեղափոխման վերաբերյալ տեղեկություն չունի: Անկասկած, մենք ձեզ չենք հավատում: Վարդանյանի համար նման պայմաններ Ռուսաստանն է ստեղծել: Անկասկած, Ադրբեջանի նախագահը Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ խիստ անհամաձայնություն է հայտնել Վարդանյանի տեղափոխման հետ կապված, բացատրություններ է պահանջել: Այս ի՞նչ խաղեր են»:

Հետո խոսվում է նրա մասին, որ այս ամենը սկսվեց, երբ Ալիևը հայտարարեց, որ որևէ կարգավիճակի մասին խոսք լինել այլևս չի կարող, և որ Մոսկվան փորձում է դա փոխել: Վերջում էլ նշում է, թե իբրև Մոսկվան այս ամենն արել է, որովհետև Արցախի հայերը արդեն համաձայնվել են ապրել Ադրբեջանի կազմում, իսկ եթե նրանք ստանան ադրբեջանական անձնագրեր, ապա ռուս խաղաղապահները պետք է դուրս գան:

Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ Բաքուն ամեն քայլի գնալու է, որպեսզի դրդի ռուսական կողմին թույլ չտալ Վարդանյանին մնալ Արցախում: Այս հիստերիան ցույց է տալիս, որ Բաքուն չունի վերահսկողություն, ինչպես փորձում է ամեն կերպ ցույց տալ և իրավիճակը փոխելու համար կարող է գնալ նոր հարձակման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930