Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն գտնվում է բռնատիրական պետությունների ակումբում». ո՞վ է խոսում Լուկաշենկոյի շուրթերով. JAMnews

Նոյեմբեր 07,2022 11:12

JAMnews. Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը բավարար է: Նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահը, որն օրեր առաջ ասել էր, թե Ալիևը «մեր մարդն» է, և պետք չէ ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ Մինսկից հնչող ուղերձներն ամբողջությամբ Մոսկվայի դիրքորոշումը չեն արտահայտում, թեև ինչպես Բելառուսը, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ բարեկամական քաղաքականություն չեն վարում:

Փորձագիտական կարծիք

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունները պետք է ընկալել որպես ոչ բարեկամական պետության ղեկավարի խոսքեր: Չի կարծում, թե դրանք ամբողջությամբ արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը, թեև նկատում է՝ Ռուսաստանը նույնպես բարեկամական քաղաքականություն չի վարում:

«Իմ կարծիքով՝ դա ընդամենը ազդակ է առ այն, որ ՀՀն գտնվում է ոչ իր նմանների՝ բռնատիրական պետությունների ակումբում: Սա պետք է խթան լինի, որ վերանայենք նման ձևաչափի հարաբերությունները: Խոսքս ինչպես ՀԱՊԿի, այնպես էլ հետխորհրդային տիրույթում ձևավորված ինտեգրացիոն մյուս կառույցների մասին է»,JAMnews-ի հետ զրույցում նշել է նա:

Սիմոնյանի դիտարկմամբ՝ նման հայտարարություններին պետք է կոշտ արձագանքել: Ըստ նրա՝ կարիք կա պատասխանել նաև Բելառուսի ԱԳՆ հաղորդագրությանը: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է որակում վարչապետի աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունը, թե՝ բռնցքամարտ չէ:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի համար Բելառուսն ունեցել է զրոյական դերակատարում, նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

«Ադրբեջանին միանշանակ օգտակար է եղել, այդ թվում՝ սպառազինության ձեռքբերման տեսանկյունից: Նույն «Պոլոնեզ» տեսակի հրթիռների վաճառքը, ինչպես նաև անձնական, մտերիմ հարաբերությունները ցույց են տալիս, որ Մինսկը մեծապես օժանդակել է Բաքվին՝ Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելով», – շեշտել է նա:

Սիմոնյանը նկատում է՝ Բելառուսն ուզուրպացված է մեկ անձի կողմից, հետևաբար Լուկաշենկոյի քաղաքականությունը տարածվում է ողջ երկրի վրա:

Նրա խոսքով՝ եթե ապագայում ժողովրդին հաջողվի նրան ուղարկել պատմության լուսանցք և ստեղծել ժողովրդավարական պետություն, «Հայաստանը կքննարկի՝ քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական առումներով որքանո՞վ է շահավետ այդ պետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930