Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ը՝ ՀՀ-ում 4 ռուսական դպրոցի կառուցման Կոպիրկինի հայտարարության մասին

Նոյեմբեր 07,2022 10:26

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս կայացած ասուլիսի ժամանակ ասել էր, որ դիտարկվում է Հայաստանում 4 ռուսական դպրոցների կառուցում։ Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությանը գրավոր հարցում էր ուղարկել այդ թեմայով, խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք դա չի հակասում ՀՀ լեզվի մասին օրենքին եւ ծրագիրն իրականություն դառնալու դեպքում չի՞ ոտնահարվում հայերենի շահը։

ԿԳՄՍ նախարարությունից ստացել ենք հետեւյալ գրավոր պարզաբանումը. «ՀՀ-ում ՀՀ քաղաքացիների կրթության կազմակերպման համար գերակա են «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները:

Հայաստանի Հանրապետությունում, ՌԴ քաղաքացիների ներհոսքով պայմանավորված, ՌԴ քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման նպատակով ներկայումս քննարկվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ոչ պետական դպրոցի հիմքի վրա ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը՝ ՌԴ հանրակրթության չափորոշիչների համաձայն (11-ամյա ռուսալեզու կրթությամբ՝ նախատեսված ՌԴ քաղաքացիների համար):

Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանի հիշատակած չորս դպրոցներին, ապա ՀՀ կողմից դիտարկվում է Հայ-չինական բարեկամության դպրոցի մոդելի կիրառմամբ ուսումնական հաստատությունների ստեղծման հնարավորությունը, որն ամբողջությամբ համահունչ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների հայերենով կրթությունը՝ օտար լեզվի խորացված ուսումնառությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանում եւ մարզերում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոցներ, որոնց ցանկը ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակված է : ՀՀ օրենսդրության պահանջները սահմանում են, որ նմանաբնույթ դասարաններում կարող են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողներից առնվազն մեկն այլ երկրի քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել ոչ հայկական ուսուցմամբ դասարանում, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ 2021–ի հունվար․ Վահրամ Դումանյանն ընդունում է Սերգեյ Կոպիրկինին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930