Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտավոր պատկերացնում եմ, որ «Ապրելու երկիր»-ը փափուկ ճանապարհով հասնելու է Հայաստանում իշխանության փոփոխության՝ ընտրություններով․ Նաիրի Հոխիկյան

Նոյեմբեր 06,2022 23:11

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին շնորհավորում եմ և միաժամանակ պատկերացնում, թե ինչ բեռան տակ է մտել։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ կարծիք ունեմ Ռուբեն Վարդանյանի մասին։ Իրականում որևէ կարծիք չունեմ, քանի որ անձամբ չեմ ճանաչում, երբևէ չեմ շփվել այդ մարդու հետ, գործունեության մասին որևէ խորքային տեղեկություն չունեմ։
Կողքից դիտելիս մոտս միշտ տպավորություն է ձևավորվել, որ հաջողակ գործարար է, ով ունի գլոբալ մտածողություն և միաժամանակ հայրենասեր է։ Որոշ գաղափարների հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ։ Այսքանը։

Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը յուրատեսակ քաղաքական կուրս է բռնել, որը ինձ հիշեցնում է Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությանը։ Մոտավոր պատկերացնում եմ, որ «Ապրելու երկիր»-ը փափուկ ճանապարհով հասնելու է Հայաստանում իշխանության փոփոխության՝ ընտրություններով։ Եթե, իհարկե, 2026-ին Հայաստան լինի Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում։

Ինչպիսի՞ն կլինի Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարի պաշտոնում։

Հույս ունեմ, որ կօգտագործի իր գլոբալ կապերը, նաև մենեջերի հմտությունները և ավելի շատ ներդրումներ և միաժամանակ ուշադրություն կբերի Արցախ։ Հիմա դա անչափ կարևոր է Արցախի համար։

Աշխարհաքաղաքական ի՞նչ կենտրոնների հետ է համագործակցում Ռուբեն Վարդանյանը։

Նրան մեկ կապում են ռուսական, մեկ՝ անգլիական շահերի հետ։ Չգիտեմ։ Ավելի հակված եմ կարծել, որ բարեկամություն է անում Ռուսաստանի իշխանությունների հետ, ու եթե այդպես է, ապա ավելի լավ։ Ինչքան էլ հակառուսական քարոզչություն տանեն մեզանում, մենք պետք է գիտակցենք, որ այս պահին Արցախի հայկականության միակ երաշխիքը Ռուսաստանն է։ Հույս ունեմ, Ռուբեն Վարդանյանը հստակ ճանապարհ ունի։

Արցախում շուտով սահմանադրական հանրաքվե է լինելու, որից հետո լրջագույն կառավարման համակարգային փոփոխություններ կլինեն։ Դա կարևոր է Արցախի հետագա ճակատագրի համար, և այդ գործում ծանր բեռ կա Ռուբեն Վարդանյանի ուսերին։

Կկարողանա՞ տանել։ Չգիտեմ, իրականում չեմ ճանաչում, բայց պետք է ամեն ինչով օգնենք բոլորս, որ հաջողի։ Դա կլինի բոլորիս հաջողությունը։

Արդեն նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ արդյունավետ համագործակցում էինք, հույս ունեմ, առաջիկայում Ռուբեն Վարդանյանի հետ ևս ծանոթանալու և համագործակցելու հնարավորություն կլինի՝ հանուն Արցախի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930