Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի եկամուտներն ու հայտարարագրված գույքը

Նոյեմբեր 06,2022 22:47

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը 2022-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ հայտարարագրել է 32,792,857.00 ՀՀ դրամ եկամուտ։

Երևանի քաղաքապետի տեղակալը հայտարարագրել է ավտոտնակ (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը), ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով։ Նա նաև հայտարարագրել է VOLKSWAGEN մակնիշի մարդատար ավտոմեքենա։

Հաշվետու ժամանակահատվածում Տիգրան Ավինյանի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմում են  681,888.00 ՀՀ դրամ։ Կրիպտոարժույթներից նա հայտարարագրել է 1.66 Bitcoin,
5.00 Ethereum, 1,483.00 Ada Cardano։ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է կանխիկ՝ 4,000.00 ԱՄՆ դոլար և 13,450,000.00 ՀՀ դրամ։

Տիգրան Ավինյանի եկամուտները կազմել են 32,792,857.00 ՀՀ դրամ։ Մասնավորապես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 11,197,585.00 ՀՀ դրամ, որը վճարվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 5,183,271.00 ՀՀ դրամ։ Ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից։

5,412,000.00 ՀՀ դրամի եկամուտ նա ստացել է Poolin-ից։ Նվիրատվության կարգով Արմեն Ավինյանից (հավանաբար Տիգրան Ավինյանի հայրն է, -հեղ․) ստացել է 11,000,000.0 ՀՀ դրամ։ Բնամթերային ձևով եկամուտ է ստացել 19,300,000.00 ՀՀ դրամ՝ կրկին Արմեն Ավինյանի կողմից։

Նշենք, որ ըստ հայտարարագրի՝ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վարչության անդամ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930