«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս շենքը Հայաստանի ամենահին բնակելի շենքերից մեկն է, կառուցվել է 19-րդ դարի վերջերին՝ մոտ 130 տարի առաջ։
Իրապես խորհրդանշական էր «Ապրելու Երկիր» կուսակցության այս արշավը մեկնարկել հենց այս շենքից։ Մենք մեր թիմով բնակիչների հետ միասին շերտ առ շերտ մաքրեցինք ժամանակների ընթացքում կուտակած կեղտն ու փոշին, ու բնակիչներին շենքը ներկայացավ գեղեցիկ ու ազդեցիկ պատմությամբ։
Սա է ապրելու շենք, ապրելու քաղաք, ապրելու երկիր կառուցելու իրական ու արդեն իսկ իրատեսական մեր ռազմավարությունը․ երկիրը կառուցենք իր հզոր պատմության հիմքի վրա, չժխտելով ու չքանդելով այն, չքայքայելով ու չմերժելով, այլ հետևողականորեն, շերտ առ շերտ մաքրելով կուտակված կեղտն ու անցողիկ քամիների բերած փոշին, երևան հանենք ապրելու երկիր Հայաստանը: