Հայաստանն աշխարհի հերթական մարզական գագաթը նվաճեց:
Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հենացատկերում 15.050 միավորով նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը:
Կարդացեք նաև
Հայաստանն այսօր Մեծ Բրիտանիայից տուն է վերադառնում երկու մեդալով: Նախորդ օրը Հարություն Մերդինյանը նժույգ թափերում արժանացել էր բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ