Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ստորության հերթական դրսևորումն է․ Մենուա Սողոմոնյանը՝ պրոֆեսոր Նարիմանյանին բերման ենթարկելու մասին

Նոյեմբեր 06,2022 17:25

«5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՊԲՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Նարիմանյանի հետ մի քանի անգամ աշխատելու առիթ եմ ունեցել ու տպավորված եմ եղել այդ մարդու խորաթափանցությամբ, լրջությամբ, համեստությամբ ու բարձրաշխարհիկ կեցվածքով։ 70-ամյա պրոֆեսորին երեկ բերման են ենթարկել ճանճի թվի ինչ-որ ֆինանսական գործարքի առնչությամբ՝ նպատակ ունենալով Արմեն Աշոտյանին ներքաշել ինչ-ինչ վարույթների մեջ (Նարիմանյանի՝ ռեկտոր եղած ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր)՝ ճնշման նպատակով:

Իհարկե, քննության ընթացքը ցույց կտա՝ ինչն ինչոց է, բայց սա ստորության հերթական դրսևորումն է։ Ակնհայտ է, որ գործը շինծու է ու բերման ենթարկելու, ձերբակալելու կամ կալանավորելու նպատակը ոչ թե մարդկանց կողմից քննության հանդեպ ենթադրյալ խոչընդոտների հարուցումը կանխելն է, այլ մարդկանց պատժելը՝ նրանց կալանքի պայմաններում առողջությանը վնաս հասցնելով։

Ուզում եմ ակամայից հիշել 2018-ի վերջերը, երբ ԵՊՀ երջանկահիշատակ ռեկտոր Արամ Սիմոնյանին գործից հեռացնելու համար Նիկոլի գործակատար ՊՎԾ-ն բարձրագոչ հայտարարեց 800 մլն դրամի չարաշահումների մասին։ Համոզված եմ, որ քչերը կհիշեն այս ամենը, որ էդպես անպատասխանատու հայտարարություններն անպատիժ էլ մնացին, քչերը կիմանան, թե դրանից հետո ինչերի միջով անցավ Արամ Սիմոնյանը, ում մահվան հարցում Նիկոլն ու նրա տարբեր տրամաչափի խամաճիկներն անձնական պատասխանատվություն են կրելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930