ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
Բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը Հայաստանում արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է:
70-ամյա պատվարժան բժշկին շաբաթ օրով ձերբակալելը մի հին գործի շրջանակներում խիստ կասկածահարույց է:
Աներկբա է, որ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, հանրահայտ թոքաբան Նարիմանյանը պետք է ազատության մեջ լինի, քանի որ նրա հիվանդները ունեն բժշկի կարիքը: