Մեր ունեցած տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին անհայտ քաղաքացին կոտրել է Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության վարչական շենքի երկաթյա ճաղավանդակի վրա տեղադրված ցուցանակների արկղի ապակին։
Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխել ԱՄՆ քաղաքացի Մ․ Գ․ Ջ․-ն։
Այս մասին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 03.27-ին։ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է ՀՀ ԱԱԾ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության վարչության օպերատիվ հերթապահ մայոր Պետրոսյանը և հայտնել, որ անհայտ քաղաքացին կոտրել է Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության վարչական շենքի երկաթյա ճաղավանդակի վրա տեղադրված ցուցանակների արկղի ապակին:
Այժմ նյութերը գտնվում են քննչական բաժնում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ