Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանին եւ Վահագն Դավթյանին օղակների վրա վարժությունում չհաջողվեց մրցանակային տեղ գրավել:
Վիճակահանությամբ մեր երկու մարմնամարզիկներն էլ ութ մասնակիցների մեջ հանդես եկան առաջինը: Արթուր Ավետիսյանը 14.600 միավորով բավարարվեց չորրորդ տեղով, իսկ Վահագն Դավթյանը 14.533 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 6-ին ոսկե մեդալի համար պայքարի մեջ կներգրավվի հենացատկորդ Արթուր Դավթյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ