Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլիզա Առաքելյան. «Ուզում եմ, որ կառուցենք այնպիսի երկիր, որտեղ մեր երեխաներն առանց պայքարելու հողի համար, ապրեն երջանիկ» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 05,2022 21:45

«Բալիկիս հետ միշտ եմ մասնակցում ընդդիմության  հանրահավաքներին: Այսօր էլ այստեղ եմ` հանուն Արցախի աջակցության հանրահավաքում: Ակնկալիքս մեկն է. ցույց տալ աշխարհին, որ հայը կա, որ հայը դուրս է գալու իր երկիրն ու հողը պաշտպանելու` անկախ քաղաքական ուժերի շարվածքից, անկախ ներկա օրակարգերից:

Իմ բալիկի համար էլ միանշանակ ցանկանում եմ, որ կառուցենք այնպիսի Հայաստան, այնպիսի երկիր, որտեղ մեր երեխաները առանց պայքարելու հողի համար, ապրեն եւ  երջանիկ լինեն: Մի բան, որ այսօրվա իշխանությունը ոչ թե ի վիճակի չէ անել, այլ ուղիղ հակառակն է անում` ծառայելով թշնամու օրակարգերին»-այսօրվա հանրահավաքն ընդմիջած քայլերթի ժամանակ ասաց գրկի երեխայի հետ իր բողոքն արտահայտելու եկած Էլիզա Առաքելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930