Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ձեւով խաղաղություն չի կարող լինել, բանակցում են, հաջորդ օրը մտնում մեր տարածքը. Իրենք տրամադրված չեն խաղաղության. Մրո

Նոյեմբեր 05,2022 20:33

«Ես այստեղ եմ իմ ընտանիքով, որովհետեւ օրակարգը Արցախի ինքնորոշման իրավունքն է: Ես ներկա եմ եղել Արցախի հանրահավաքին, պետք է տեսնեիք ինչ ոգի էր, այդ հզոր ոգին, մեր ժողովուրդը սպասումով է, որ ամբողջ աշխարհում հայությունը ոտքի կանգնի, ասի՝ Արցախի հարցը միայն արցախցունը չէ: Պետք է մտածենք, որ մեր անձնական շահի մասին, եթե մտածենք, որեւէ տեղ չենք հասնելու: Մեզ համար ավելի կարեւոր ազգային ու պետական շահն է, ինչն այսօր ոտնահարված է: Շատ խնդիրներ ունենք, ինչքան կարող ենք ամեն մեկս մեզ համար ապրենք: Եկեք ոտքի կանգնենք ու ասենք, որ Արցախի հարցը միայն արցախցունը չէ: Տեր կանգնենք մեր իրավունքներին»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:

Արսեն Գրիգորյանի խոսքով, խնդիրը գիտակցելու մեջ է, ու եթե կան մարդիկ, որոնք վախենում են ինչ-որ բան կորցնել պայքարի դիմաց, պետք է հասկանան, որ ավելի մեծ բան չկա, քան հայրենիք կորցնելը: Ըստ նրա՝ հայրենիքի մասին մտահոգվելը նույնն է, ինչ ծնողներիդ մասին ես մտահոգվում. «Ով որ համարում է, որ Արցախից ազատվելը բեռ է, որ պիտի ազատվես դրանից, ուրեմն նույնն է մտածում իր ծնողների մասին: Բացեք ձեր աչքերը»:

Երգչի խոսքով, այսօր ամեն ինչ պետք է անել նախ հզորանալու համար, այսօր պետք չէ խաղաղության պայմանագիրը. «Չգիտես՝ ինչ պայմանագիր է նաեւ, բայց այսօր՝ ոչ: Այսօր ամեն ինչ պետք է անենք ուժեղանալու համար: Այս ձեւով խաղաղություն չի կարող լինել, բանակցում են, հաջորդ օրը կրակում են, մտնում մեր տարածքը: Իրենք տրամադրված չեն խաղաղության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930