Խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում, որտեղ մեկը թելադրում է խաղաղության պայման: Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ սա միջազգային իրավունքի գրված եւ չգրված նորմ է. «Վատ բան եմ ասելու, բայց պարզվում է Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է, որովհետեւ Ռուսաստանը պարտադրում է խաղաղության պայմաններ ուկրաինական ճգնաժամի պարագայում, բայց միջազգային հանրության աջակցությամբ ուկրաինացիները չեն գնում, ըստ իրենց, թելադրված պայմաններով հաշտության, ավելին՝ եվրոպացիները ասում են,որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետեւ այդպիսի խաղաղությունն ազատություն չի բերի: Բառացի եմ ցիտում Գերմանիայի կանցլերի, ԵԽ նախագահի ելույթները:
Բա կներեք, Միշելներ, Մակրոններ եւ մնացած բոլոր եվրոպական ձյաձյաներ եւ տյոտաներ: Բա, եթե դուք արժեքների վրա խարսխված քաղաքականություն եք վարում, էդ ոնց է, որ Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանի հարցում դուք ոչ միայն համաձայն եք, որ մենք գնանք ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի հատ էլ խրախուսում եք ու մի հատ էլ մեր կառավարությունը ներկայացնողին բռնել եք ու կտեր եք տալիս: Ես մուննաթ չեմ գալիս իրանց վրա, ես ուզում եմ` իրենք լսեն, ես Բրյուսելում իրենց ասել եմ, որ մենք էշ չենք, որ էս ազգը թասիբ ունի, հերիք է, էս ազգին Նիկոլով մի չափեք, Նիկոլն այս ազգին չի ներկայացնում»:
Արմեն Աշոտյանի խոսքով` խաղաղության շղարշի տակ գործընթացը շատ պարզ է, այն Արցախի հանձնումն է.
Կարդացեք նաև
«Կա երկու սցենար` վատ եւ վատագույն: Մենք հասել ենք մի վիճակի, որ մեզ մնում է ֆիքսել մի արժեք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա, թե որ տարբերակը կտա այդ հնարավորությունը, երկրորդական է, մենք սկզբունքն ենք ասում, թե որ տարբերակը այդ հնարավորությունը կտա, մենք կողմ ենք այդ տարբերակին»:
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով այս պահին բանակցողի փոփոխությունն օրհասական հարց է. «Բանակցողի փոփոխությունը մեզ տալու է ժամանակ, մեզ տալու է Նիկոլի տված խոստումները ջրելու հնարավորություն, լավ միթե ՔՊ-ում չեն մնացել մի քիչ նորմալ մարդիկ, ձեր մեջ հայ չի՞ մնացել ընդհանրապես, միթե չեք կարողանում ձեր կուտոկով դրան ֆուկ անեք»:
Անդրադառնալով Արցախում պաշտոն ստանձնած Ռուբեն Վարդանյանին՝ Աշոտյանը Արցախի ժողովրդի կարծիքը փոխանցեց՝ բարոյահոգեբանական դրական ազդեցություն է թողել նրա նշանակումը, մնացածը կապրենք, կտեսնենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ