Այսօր Ֆրանսիայի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ շարժվող միասնության երթի մասնակիցները՝ «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» գրությամբ փոքրիկ սպիտակ թղթեր ունեին ձեռքներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այդ թղթերը պատրաստվում են այրել. «Մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք այդ թղթերը, աշխարհին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որեւէ կապիտուլյացիա:
Չի կարող ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ձեր ձեռքին գտնվող կապիտուլյացիայի թուղթը պատռելով՝ եւս մեկ անգամ ասելու ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու եւ այդպիսի թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»:
Կարդացեք նաև
Դրանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այրեց «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» գրառմամբ մեծ պաստառը, երթի մասնակիցները հետեւեցին նրան՝ այրելով իրենց ձեռքին եղած նույն բովանդակությամբ թղթերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ