Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլին փոխելով այդ մոտեցումը կփոխվի, միտինգ չէ, ուզում է կլխկոնծի տան, արդյունքը ծիծաղելի վիճակում հայտնվելն է». Արամ Սարգսյան

Նոյեմբեր 05,2022 19:00

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դաշնակիցը, ով մեր թշնամու  ռազմական ամենախոշոր մատակարարն է, ով Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի անբաժանելի մաս է համարում, ով արդարացնում է խնդրի ուժային լուծումը, ասելով, որ Ադրբեջանը ստիպված չէր լինի ուժով լուծել խնդիրը, եթե Հայաստանի իշխանությունը համաձայներ 5 շրջանները վերադարձնել, առանց Արցախի կարգավիճակի ճշտման, ով իր դաշնակցային պարտավորությունների չկատարելը, ՀՀ սահմանների անխախտելիության մասով ներկայացնում է  «սահմանային միջադեպ» ընդամենը, որը  ՀԱՊԿ կանոնադրության դրույթների շրջանակում չէ, միանշանակ ոչ թե մեր, այլ թուրք֊ադրբեջանական տանդեմի դաշնակիցն է, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլին փոխելով այս մոտեցումը կփոխվի, միտինգ չէ, ուզում է կլխկոնծի տան, արդյունքը ծիծաղելի վիճակում հայտնվելն է։

Հ.Գ. Լավ հանգստյան օրեր քեզ ժողովուրդ ջան, Աստված Օրհնի  հայ զինվորին, Հայաստանը ու Արցախը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քո ասած դաշնակցի առաջ վազվզող ու հակադիր շահերով տարբեր պետությունների առաջ գլուխկոնծի տվող Նիկոլին սատարելով, ինչ? ես շահելու։
    Հ.Գ. Աստված քո հերոս եղբոր ոգուց մի քիչ էլ քեզ տա, որ դու միայն լավ հանգստյան օրերը չկարևորես։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930