Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ

Նոյեմբեր 05,2022 18:30

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Նախ երևում է, որ այդ նկարը ժամը 16:00-ից շատ ավելի շուտ է արված, երբ մարդիկ դեռ չէին հավաքվել, երկրորդն էլ – ԻՔՄ կոչվածը արդեն որերորդ անգամ հանրահավաքի մասնակիցների ցածր քանակ “հաշվելով”, մեր թշնամու ջրաղացին ջուր է լցնում, իբր Հայաստանի քաղաքացիները սատար չեն կանգնում Արցախում ապրող իրենց եղբայրներին։
    Դանիել Իոնիսյան, դու քաղաքական փորձառություն չունես, բայց քո սիրողական մակարդակի դրոնային պրիմիտիվ լուսանկարչությամբ, ինչ-որ մեկի պատվերով մեծ վնաս ես հասցնում մեր ժողովրդին և Արցախին – կամայական կեղծ թվեր հայտարարելով։ Իսկ մասնակիցների իրական քանակը սովորաբար քո հայտարարարած թվերից 5-ից 10 անգամ շատ է լինում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930