Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու հաջորդ թիրախը Սեւանա լիճն է. Նաիրի Հոխիկյան

Նոյեմբեր 05,2022 17:25

«Թշնամին ամեն ինչ անում է, որ տիրանա մեր հանքային, հումքային ռեսուրսներին, մեր ջրին: Իսկ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի: Միայն 2019-20թթ ից սկսած Ադրբեջանում երաշտ է, այսօր էլ է երաշտ, 60 տոկոսով կրճատվել է Կուր եւ Արաքս գետերի ջուրը, իսկ գիտեք ՝ ով է կրճատել՝ Թուրքիան: Թշնամին փորձում է  տիրանալ մեր ջրհավաք ավազանին, բայց ջրից բացի էլ ուրիշ բաներ ունենք Արցախում: Արցախում է  ոսկու համաշխարհային հսկայական պաշարներից մեկը:

Միայն վերջերս Բերձորում բացահայտվել է ոսկու հսկա հանք , որտեղ կա ավելի քան 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար: Հիմա ձեզ հարց տվեք՝ ինչու այդքան հեշտ ու արագ Բերձորը տրվեց թշնամուն, որ կարողանան 2000 մարդու տեղավորել այդ քաղաքում, իսկ այնտեղ 500 տուն կա, հանգիստ կարող են տեղավորել: Որպեսզի այդ մարդիկ կարողանան օգտվել մեր ունեցած հարստությունից,  իսկ մենք ասում ենք՝ Արցախը տանք ու հանգիստ ապրենք: Հանգիստ չենք  ապրելու, թշնամուն ենք հարստացնելու: Դրանից բացի Արցախում ու Սյունիքում կա ուրանի համաշխարհային պաշարների հսկայական մասը:

Եթե Թուրքիայում հայտնաբերվել է  ընդամենը 5000 տոննա ուրան, ինչը հսկայական պաշար է Թուրքիայի համար , ապա դեռեւս խորհրդային տարիներին Արցախում բացահայտվել է 70-100.000 տոննա ուրան: Մեկ կգ  ուրանը 1000 դոլարից ավելի է, մնացածը չեմ ասում: Մեզ համար է Արցախը հայրենիք, թշնամու համար այն ընդամենը հարստություն է: Թշնամին ամեն ինչ անում է, որ ամբողջությամբ տիրանա, եթե նույնիսկ Արցախին տիրանա, դա չի նշանակում , որ բավարարվելու է  դրանով: Թշնամու հաջորդ թիրախը Սեւանա լիճն է: Արդեն Փամբակի, Արտանիշի, Գեղամա սարի վերեւում կանգնած է, եւս մեկ նահանջ մեր կողմից, ու թշնամին կհայտնվի Սեւանա լճի ափին:

Դուք պատրա՞ստ եք Սեւանա լճում տեսնել ադրբեջանական նավեր, ո՛չ: Թշնամին խնդիր ունի գրավել Վարդենիսից մինչեւ Ճամբարակ, Արտանիշ, Փամբակ, Գեղամա սար, Ակունք գյուղերն ու առաջ գալ, դա իր ծրագրում է, որի մասին հայտարարել է անթաքույց: Հանգիստ չենք ապրի Արցախը հանձնելով, այն հանձնելուց հետո կորցնելու ենք ամբողջ Հայաստանի հանրապետությունը: Թշնամու հաջորդ թիրախում Տավուշի մարզն է: Գիտեք՝ ինչու, որովհետեւ խնդիր ունի Վրաստանի հարավը գրավել, սա թող նաեւ վրացիները լավ հասկանան»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ասաց  մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Նաիրի Հոխիկյանն ասաց՝ այն մեզ տանելու է  ամբողջական կործանման, նրա խոսքով՝ ոչ մի դեպքում չի կարող խաղաղություն լինել ամեն պայմաններով: Իր ելույթը մեդիափորձագետն ամփոփեց այս խոսքերով՝ վերադառնանք 1988-ին եւ հետեւաբար, Ղարաբա՛ղ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930