Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին

Նոյեմբեր 05,2022 16:45

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի հենանիշային գնային ինդեքսում ներառված պարենային ապրանքների, բացառությամբ հացահատիկային մշակաբույսերի, միջազգային գնանշումներն անկում են արձանագրել

Նոյեմբերի 5, 2022 թ.

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին, եւ հացահատիկային մշակաբույսերի գների աճը փոխհատուցվել է այլ լայն սպառման սննդամթերքի գնանկումներով, հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 135,9 միավոր էր, որն աննշան ցածր է սեպտեմբերի նույն ցուցանիշից։ Վերջին տվյալների համաձայն՝ ինդեքսը 14.9 տոկոսով ցածր էր 2022 թվականի մարտի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր ցուցանիշից եւ, միաժամանակ, 2,0 տոկոսով բարձր 2021 թվականի հոկտեմբերի տվյալներից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 3,0 տոկոսով բարձրացել է։ Ցորենի համաշխարհային գների աճը 3,2 տոկոս է կազմել, որը մեծամասամբ արտացոլում է Հացահատիկի սեւծովյան նախաձեռնության հետ կապված անորոշությունները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշարների ցածր կանխատեսումները։

Անմշակ ցորենի միջազգային գները սեպտեմբերին 3,5 տոկոս աճ են արձանագրել, իսկ եգիպտացորենի գներն է’լ ավելի են աճել՝ ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական միությունում արտադրական ցածր հեռանկարների, Արգենտինայում ցանքի համար անբարենպաստ՝ չորային պայմանների եւ Ուկրաինայից արտահանումների շուրջ անորոշության։ Բրնձի միջազգային գները 1,0 տոկոսով աճել են։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսում հոկտեմբերին 1,6 տոկոս անկում է գրանցվել, որը 20 տոկոսով ցածր է նախորդ տարվա հոկտեմբերի մակարդակից։ Արեւածաղկի յուղի միջազգային գնանշումների վերելքը լիուլի փոխհատուցվեց արմավենու, սոյայի եւ կանոլայի յուղերի համաշխարհային գների վայրէջքով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 1,7 տոկոսով. սեպտեմբեր ամսից բոլոր կաթնամթերային ապրանքների գնանվազում է տեղի ունեցել։ Չինաստանի կողմից սպասվածից ցածր ձեռքբերումները, ներկրման պահանջարկի պակասը՝ զուգակցված ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի թուլացման հետ, նպաստեցին հոկտեմբեր ամսին գրանցված անկմանը:

Հոկտեմբերին ՊԳԿ մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ 1,4 տոկոսով ցածր էր, ընդ որում ոչխարի, խոզի, տավարի եւ թռչնամսի միջազգային գները նվազել են ներմուծման համաշխարհային պահանջարկի կրճատման եւ արտահանումների աճի պատճառով:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 0,6 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորված է Հնդկաստանում արտադրական հեռանկարների բարելավմամբ։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են անձրեւները, որոնք խանգարել են Բրազիլիայում բերքահավաքի բնականոն ընթացքին, ներկրումների սրվող պահանջարկն Ինդոնեզիայում եւ Չինաստանում, ինչպես նաեւ էթանոլի գնանշումները Բրազիլիայում, խոչընդոտել են շաքարի գնի ամսեամիս արձանագրվող անկմանը։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։ Պարենային ապրանքների արտահանման հենանիշային գնանշումների եւ սննդամթերքի ազգային մակարդակում մանրածախ եւ մեծածախ գներին ծանոթանալու համար տե՛ս ՊԳԿ պարենային ապրանքների գների մշտադիտարկման եւ վերլուծության (FPMA) գործիքը:

Հացահատիկային մշակաբույսերի կանխատեսումների նվազում

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի ու պահանջարկի մասին տեղեկագրում ՊԳԿ-ն հացահատիկային մշակաբույսերի 2022թ. համաշխարհային արտադրության կանխատեսումները դարձրել է 2 764 միլիոն տոննա, որը 1,8 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։

Եթե ցորենի համաշխարհային արտադրության 2022թ. համար կանխատեսումները ներկայում 783,8 միլիոն տոննա է՝ երբեւիցե գրանցված ամենաբարձր թիվը, ապա անմշակ ցորենի միջազգային արտադրությունն ըստ կանխատեսումների կնվազի 2,8 տոկոսով՝ կազմելով 1 467 միլիոն տոննա։  Բրնձի համաշխարհային արտադրությունն ըստ  կանխատեսումների 512,6 միլիոն տոննա է, որը 2,4 տոկոսով ցածր է 2021 թվականի ռեկորդային ցուցանիշից։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կանխատեսվում է, որ կնվազի մինչեւ 2 778 միլիոն տոննա՝ 2021- 2022թթ. մակարդակից 0,7 տոկոսով ցածր։ Կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները 2023 թվականի սեզոնների ավարտին կկրճատվեն 2,0 տոկոսով՝ հասնելով 841 միլիոն տոննայի։

Այս կանխատեսումներով՝ հացահատիկային մշակաբույսերի օգտագործման պատրաստ միջազգային պաշարների գործակիցն ակնկալվում է, որ 2022 – 2023 թթ. կնվազի 29,4 տոկոսով, ինչը նախորդ տարի 30,9 տոկոս էր։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտուրը 2022 – 2023 թթ. ակնկալվում է, որ 2,2 տոկոս անկում կգրանցի՝ նվազելով մինչեւ 469 միլիոն տոննա։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

Գյուղատնտեսական շուկաներում վերջին զարգացումների վերլուծությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  Պարենային ոլորտի հեռանկարների 2022թ. նոյեմբերի թողարկման մեջ, որը նախատեսվում է հրապարակել նոյեմբերի 10-ին։

 

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիր
Պարենի վիճակն աշխարհում
ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ (ԳՇՏՀ)
ԳՇՏՀ շուկայի վերահսկում
Մշակաբույսի հեռանկարներ եւ պարենի վիճակը

 

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930