Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին։
«Դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնել համաշխարհային պատմական այս ցնցումների ժամանակահատվածում։ Բրիտանիան և ողջ աշխարհը մի քանի ճակատներով՝ Էներգետիկ անվտանգությունից և մատակարարումների շղթայից մինչև համաշխարհային առողջապահություն ու միջազգային խաղաղություն, փորձությունների միջով են անցնում։
Դուք գաղափարներով լեցուն, քաջ, փորձառու երիտասարդ առաջնորդ եք։ Վստահ եմ, որ կկարողանաք կայունություն հաստատել Բրիտանիայում, կլցնեք այն լավատեսությամբ ու կդարձնեք ավելի ուժեղ՝ մյուսների համար դառնալով ճիշտ ու պատասխանատու կառավարման մոդել։
Վստահ եմ, որ Դուք մեծ ուշադրություն կդարձնեք հայ-բրիտանական հարաբերություններին, որոնք կարող են ավելի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Կարդացեք նաև