Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ինչո՞ւ եք դուք ուզում շարունակել Ստալինի այդ աշխատանքը»

Նոյեմբեր 05,2022 15:15

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցով Հայաստանում ժողովրդի մեջ  ձեւավորված երկու ճամբարներին: Ժողովրդի մի ստվար մասը համոզված է, որ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ մի որոշ հատվածն էլ, հատկապես իշխանությունը, կարծում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ Արցախի կրկին բռնակցելը Ադրբեջանին արցախահայության համար գոյաբանական վտանգ չէ:

Դիմելով երկրորդ տեսակետը պաշտպանող հատվածին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Ես զարմացած եմ, որ Ստալինի հետեւորդներն այդքան շատ են, այդքան շատ ստալինապաշտ հայեր կան աշխարհում. լինի Հայաստանում, սփյուռքում եւ այլուր: Չէ՞ որ Ստալինն է դա կարգադրել: Որոշում չկա: Անգամ Կավբյուրոն այդպիսի որոշում չի ընդունել: Կա Կավբյուրոյի՝ նախորդ օրն ընդունված մեկ որոշում, որով Արցախը ճանաչվում է Հայաստանի մասը: Իսկ հաջորդ օրը եղել է Ստալինի կարգադրությունը: Սիրելիներս, Ստալինը լուծում էր բոլորովին այլ խնդիր: Նա լուծում էր Սովետական Միության կայացման խնդիրը եւ անում այնպես, որ տարբեր էթնոս ազգերի ներկայացուցիչները հայտնվեն խուճուճ իրավիճակներում: Ինչո՞ւ եք դուք ուզում շարունակել Ստալինի այդ աշխատանքը: Այդ ճամբարը, որը ավելի լավ է չլիներ, Ստալինի ջատագովներն են, բայց մեկ տարբերությամբ: Ստալինն է պնդել, որ անպայման պետք է լինի ինքնավարություն:

Այդ ճամբարը, որ կա հիմա Հայաստանում, մեզ տանում է Դեր Զոր: Թող չփորձեն ուրեւէ ուրիշ բանաձեւ գտնել: Բոլոր նրանք, ովքեր մոլորված են, խաբված են կամ չգիտեմ էլ ինչ են, հանցակից են դառնում, որովհետեւ այդպես նրանք հայ ազգը տանում են Դեր Զորի ճանապարհով: Եվ դա անում են օրը ցերեկով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930