Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ:
Կարդացեք նաև
Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա:
Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:
Ծառատունկին ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: Այսօր տնկվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչությունում աճեցրած տնկիները։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ