Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարզունակ միջոցներով հնարավոր չէ շահել ազդեցիկ պետությունների ղեկավարների վստահությունը. Տիգրան Թորոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2022 11:44
Tigran Torosyan

Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ 

– Այսօր կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Ռուսաստան, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունենալու։

– Իհարկե՝ ոչ, քանի որ նման պարզունակ միջոցներով հնարավոր չէ շահել ազդեցիկ պետությունների ղեկավարների վստահությունը։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները, չունենալով սկզբունքներ ու անհրաժեշտ գիտելիքներ, միջազգային հարաբերությունները «կառուցում» են նույն պարզունակ պատկերացումների հիման վրա, որոնք օգտագործում են ներքաղաքական կյանքում։

Ցավալի է, բայց վստահաբար կարելի է պնդել, որ օտարերկրյա գործընկերները վաղուց հասկացել են՝ բոլոր հայտարարությունների հիմքում սուտ է, կեղծիք եւ աճպարարություն։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունը բացահայտորեն շարունակում է «եռատվել» Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջեւ՝ առանց որեւէ տեղից իրական արդյունքի։

Վերջին փաստը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստը Բրյուսելում։ Պատահական չէ, որ միջազգային ասպարեզում ոչ ոք վաղուց լուրջ չի ընդունում Հայաստանի ղեկավարությանը, ու ամեն մեկը փորձում է Հայաստանի հաշվին լուծել իր խնդիրները։ Լիակատար 0-ական կետ։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդության ներքո շարունակվելուն, ապա նկատենք, որ Ռուսաստանն ինքը դեռեւս վստահություն չունի դրա նկատմամբ։ Եռակողմ հայտարարությունն արձանագրում է միայն Ռուսաստանի «ըստ ամենայնի աջակցությունը»։ Կարելի է ենթադրել, որ մյուս կողմերը կամ նրանցից որեւէ մեկն ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն չեն դրսեւորել։

Կորյուն Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930