Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփոփելու այլ ձեւեր կան, քան այդ կարգավիճակում գտնվող ծնողներին խորհուրդ տալը». Շանթ Նավոյանի մայրը՝ Աննա Հակոբյանի գրառման մասին. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2022 11:11

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին շրջանում պատերազմի, զոհվածների մասին ակտիվ գրառումներ է անում, որոնք հիմնականում բացասաբար են ընդունվում հանրության եւ հատկապես՝ զոհվածների հարազատների կողմից։ Վերջին գրառման մեջ ասվում է․ «Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում»։

Մեզ հետ զրույցում Տարոն Անդրեասյանի մայրը՝ Թամարա Անդրեասյանն ասաց, որ Աննա Հակոբյանի գրառումն ամբողջովին արտացոլում է իրենց ապրումները։

«Ես մտքերս չեմ կարող արտահայտել ճիշտ, ինձ ճիշտ հասկացեք, բայց շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք, շատ զգացված ենք, շատ նուրբ գրված էր»,- ասում է տիկին Թամարան։ «Մեր սրտով է գրել, մեր էրեխեն այդպես գնացել է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ զոհվածների ծնողները վշտից խելագարվել են եւ պաշտպանում են զավակների շիրիմներն իրենցից, Թամարա Անդրեասյանն ասաց․ «Դուք ուզում եք քաղաքականացնել։ Մենք երկու տարի է, երեւի գիտեք, որ ոչ մի լրագրողի հետ կոնտակտի մեջ չենք մտնում, մեկնաբանություն չենք տալիս ոչ մի կերպ, մենք չենք ուզում, որ մեր տղայի արածը քաղաքականացվի, իսկ Ձեր հարցերը տանում են դրան, չեմ ուզում դրան պատասխանել»։

44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկու տարիների ընթացքում նկատել է՝ նման գրառումներն ու հրապարակումներն ինչ-որ բանից շեղելու նպատակ են հետապնդում։ «Չեմ հավատում իր անկեղծությանը, միանշանակ՝ չեմ հավատում, անգամ չեմ հասկանում, թե ժամանակ առ ժամանակ նման ձեւով այդ ամենին անդրադառնալն ինչ է տալու։ Հետո՝ վերջին երկու տարիների ընթացքը ցույց է տալիս, որ երբ որ նմանատիպ ինչ-որ հայտարարություն արվում է, որեւէ իրադարձությունից առաջ կամ հետո է արվում՝ շատ ավելի լուրջ։ Կարծես թե փորձում են նման ձեւով մարդկանց ուշադրությունը շեղել, կենտրոնացնել այլ բանի վրա»,- ասաց Էլեն Նավոյանը։

Ինչ վերաբերում է այս ճանապարհով որդեկորույս ծնողներին սփոփելուն, Շանթ Նավոյանի մայրը շեշտում է, որ սփոփելու այլ ձեւեր կան, քան այդ կարգավիճակում գտնվող ծնողներին խորհուրդ տալը՝ չսգալ, կամ էլ հարյուր տարվա մեռելներին չբերել առաջ ու նմանատիպ այլ մտքեր արտահայտել։

Հայկա Ալոյան

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930