Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Իսպանիայում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում է Օլիմպավանում: Նա հավաքին հրավիրել է 15 բռնցքամարտիկի, որոնցից ընտրելու է 11-ին: Իսկ թե ովքե՞ր կմեկնեն մրցավայր, մարզիչը կհայտարարի նոյեմբերի 7-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար բաց մարզման ավարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ