Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնյան» տարբերակով խաղաղության փաստաթուղթը ոչ այդքան Արցախի, որքան ՀՀ ապագայի մասին է». «Փաստ»

Նոյեմբեր 05,2022 10:15

«Սոչիի եռակողմ հանդիպմանը ժամանակային ու պատմական փոքր պատուհան բացվեց, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակը: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ ամփոփել ենք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, անդրադարձել հաջորդած զարգացումներին ու սպասվելիք հանրահավաքին:

«Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ «վաշինգտոնյան» տարբերակով խաղաղության փաստաթուղթը ոչ այդքան Արցախի, որքան ՀՀ ապագայի մասին է: Եթե անկեղծ լինենք, շատ դեպքերում կտեսնենք, որ մենք մեր ռազմավարական գործընկերոջ ու բնական դաշնակցի՝ ՌԴ-ի ու Իրանի համար կարևոր ենք ու հետաքրքիր նրանով, որ, թեպետ կոպիտ է հնչում, բայց մեր բալանսի վրա պահում ենք Արցախի Հանրապետությունը: ԱՀ անվտանգային համակարգը ՌԴ-ին թույլ է տալիս Հյուսիսային Կովկասում խաղաղություն ունենալ, իսկ Իրանին՝ ունենալ իրավիճակ, ըստ որի, Ադրբեջանը չի մոտենա իր սահմաններին, հարձակման համար լավագույն պլացդարմ չի ունենա, ինչը ևս բխում է Իրանի շահերից ու տարածքային ամբողջականությունից: Եթե ինքնակամ հրաժարվում ես Ացախից, ԱՀ-ի կյանքում ունեցած մասնակցությունից, ոչնչացնում ես այն անվտանգային համակարգը, որի վրա խարսխված է Հայաստանի պետականությունը: Եթե այս անվտանգային համակարգը վերացվի, Հայաստանը պարզապես հետաքրքիր չի լինի ռազմավարական ու բնական դաշնակիցներին, որից հետո էլ ադրբեջանական և թուրքական բանակների ներխուժումը ՀՀ ամիսների խնդիր կլինի: Հետևաբար, Սոչիի հանդիպումը թույլ տվեց գոնե ժամանակավորապես կանխել այդ փաստաթղթի ստորագրումը, որով կազմալուծվելու էր ոչ թե ԱՀն, այլ ՀՀ-ն»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպումից հետո Արևմուտքի ակտիվացմանը, նաև այն հայտարարությանը, որ մի քանի օրից Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Վաշինգտոնում, Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ այս գործողությունները տրամաբանական են. «Այն, որ ՌԴ-ի գործողությունների հիմքում առաջին հերթին այդ փաստաթղթի ստորագրումը թույլ չտալն էր, հասկանում են նաև Վաշինգտոնում: Միևնույն ժամանակ, եթե ՌԴ-ն X պահի կարողացել է կանխել այդ պայմանագրի ստորագրումը, չի նշանակում, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հրաժարվելու են իրենց միջնորդական առաքելությունից, Ռուսաստանը Հայաստանից պոկելու քայլերից, որի նպատակն ամբողջական Հարավային Կովկաս ստանալն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930