Լրահոս
Օրվա լրահոսը

Իլոն Մասկը պլանավորում է Թվիթերում ներդնել հայտնի մարդկանց վճարովի հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը

Նոյեմբեր 05,2022 09:30

Բիզնես մագնատ, գյուտարար Իլոն Մասկը պլանավորում է նոր՝ վճարովի գործառույթներ ներդնել Թվիթեր սոցիալական ցանցում, ինչպես նաև աշխատանքից ազատել սոցցանցի աշխատակիցների գրեթե կեսին։ Այդ մասին հայտնել է  The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Մասնավորապես Մասկն ու նրա օգնականները քննարկում են վճարովի հիմունքներով տեսանյութերի ներդրման, ինչպես նաև վճարովի հաղորդագրությունների հնարավորությունը, որոնք օգտատերերը կարող են ուղարկել հայտնի մարդկանց։ Հայտնի մարդիկ այդ հաղորդագրությունները կստանան առանձին նամականիում և ըստ ցանկության կարող են հրաժարվել այդ հաղորդագրությունները ստանալուց։ Ենթադրաբար, ամեն մի հաղորդագրության արժեքը մի քանի դոլար կկազմի։

Դրանից բացի քննարկվում է Vine կարճ տեսանյութերի «վերականգնումը», որը կվերադարձնի երիտասարդ լսարանն ու կհետաքրքրի գովազդատուներին։ Թվիթերը գնել էր Vine-ը 2012 թ․-ին, սակայն  2017-ին հավելվածը դադարեցրել է իր աշխատանքը։

Իլոն Մասկը հանձնարարել է իր աշխատակիցների թիմին  «ուղեղային գրոհներ» անցկացնել, քանի որ իրեն հարկավոր են ամենատարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ստանալ արագ եկամուտներ՝ սոցցանցի գնման համար առաջացած պարտքերի մարման համար։ Այդ նպատակով միլիարդատերը նաև ցանկանում է կրճատել իր աշխատակիցների թիվը։ Ըստ հրապարակման, 7,5 հազար աշխատակիցներից Մասկը պլանավորում է ազատել 3738-ին։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մասկը 44 միլիարդ դոլարով ավարտել էր Թվիթերի գնման գործարքը, որից հետո գործարարը կրճատել էր ընկերության մի քանի ղեկավարներին։ Նա նաև ցրել է Թվիթերի տնօրենների խորհուրդը՝ դառնալով ընկերության միանձնյա ղեկավարը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930