«Եթե հիմարություն չանեին ու չփոխեին սպառազինությունների գնման պլանը, ՀՕՊ-եր ձեռք կբերեինք»․ նշում է «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադառնալով հայկական բանակի խնդիրներին։
Մամիջանյանը կարծում է, որ պետք չէ հավատալ վարչապետ Փաշինյանի խոսքերին, քանի որ դրանք փոփոխական են․ «Երկրագնդի ամենափոփոխական բանը Փաշինյանի խոսքերն են․ թուղթ ու գրիչով թող գրի, թե ինչ է խաբել, որ չխառնի»:
Ըստ պատգամավորի միջազգային հարթակներում բանակցությունների ժամանակ մեր իշխանությունները անտեսում են Արցախի հարցը․ «Եվրոպացիները մեզ ասում են, որ Փաշինյանը երբեք Արցախի պահանջ չի էլ դնում բանակցություններում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում