Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ». «Արևորդի» փառատոնը բացվեց այս ֆիլմով

Նոյեմբեր 04,2022 22:50

Ռեժիսոր Ժաո Լիենգի «Ցավում եմ» ֆիլմով  այսօր Կինոյի տանը բացվեց «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Հոնկոնգի, Ֆրանսիայի,Նիդերլանդների համատեղ արտադրությամբ ստեղծված այս ֆիլմը անդրադարձ է երկրաշարժի, ցունամիի, ատոմակայանի հետևանքներով առաջացած բնապահպանական աղետին. ողբերգական իրավիճակ, որ արմատապես փոխել է բնակավայրի կենսամթնոլորտը, ազդել մարդկային ճակատագրերի վրա:

Այս տարի փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը, հայտարարեց փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը: «Փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը փորձ են հուշելու, որ անկախ աշխարհագրական դիրքից, սոցիալական կարգավիճակից՝ բոլորս էլ առերեսվում ենք կլիմայի փոփոխության խնդիրներին և բոլորս էլ պետք է լինենք բավականաչափ հոգատար և միջոցներ ձեռնարկել մեր կանաչ ապագայի համար: Մինչ օրս «Արևորդին» միակ բնապահպանական փառատոնն է ողջ հարավկովկասյան տարածաշրջանում և սա բացառիկ հնարավորություն է հայաստանյան հասարակության համար ծանոթանալու համաշխարհային բնապահպանական կինոաշխարհին»:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին ասաց.«Կլիմայի փոփոխությունը սպառնում է բոլորին, ,չնայած Հայաստանի ամենացածր կետը բարձր է իմ երկրի՝ Նիդերլանդների ամենաբարձր կետից, միևնույն է ապահովագրված չէ կլիմայի փոփոխությունների վտանգներից: Դրա համար «Արևորդի» փառատոնի գործունեությունը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխությունների և դրա հետևանքների մասին մեզ կրթելու առումով: Եվ ամենակարևորը, որ ձեզ հետ տանեք փառատոն կարգախոսը «Միասին կփոխենք աշխարհը»:

Փառատոնի հիմնադիր Վայր բնության և մշակութային արժեքներ պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այս տարիների ընթացքում, չնայած դժվարություններին, փառատոնն ապացուցեց իր կեսունակությունը: Նրա խոսքով, հիմնադրման պահից «Արևորդին» կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Այս տարի մեծացել է մրցանակային ֆոնդը, լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված է 3500 դոլարին համարժեք դրամ, կարճամետրաժ ֆիլմերին՝ 1500 դոլարին համարժեք դրամ և երիտասարդական ֆիլմերին՝ 500 դոլարին համարժեք դրամ: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930